Մի կողմից՝ քնած ժամանակ մահանալը կյանքից հեռանալու հեշտ ձեւ է, որի մասին շատերը կերազեին։ Մյուս կողմից՝ նման մահը միշտ անսպասելի է եւ կարող է հանդիպել տարբեր տարիքում։ Ինչո՞ւ մարդիկ կարող են մահանալ քնի մեջ։ Պատճառների մասին «Аргументы и факты»-ին պատմել է թերապեւտ Աննա Վիլեսովան։
Մասնագետը նշել է, որ քնի մեջ մարդկանց մահանալու պատճառներն են.
- իշեմիկ հիվանդությունը եւ հիպերտոնիան, որոնք առաջ են բերում ծանր առիթմիա եւ սրտի կանգ,
- օբստրուկտիվ ափնոեի ախտանշանը քնած ժամանակ. սա ճարպակալում ունեցող մարդկանց մոտ շնչառության խախտման ծանր ձեւն է, երբ նկատվում է շնչառության ընդմիջում ավելի քան 10 վայրկյան,
- նյարդային համակարգի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են գլխուղեղի քրոնիկական եւ ծանր հիպոքսիայով (թթվածնի քաղցով), օրինակ՝ ուղեղի անոթների աթերոսկլերոզ, Ալցհեյմերի հիվանդություն, պարկինսոնիզմ, ուղեղի կաթվածներ։
Թվարկված 3 խմբերը քնի մեջ մարդկանց մահանալու հիմնական պատճառներն են, ընդգծել է Վիլեսովան։
Արժե հաշվի առնել նաեւ ռիսկի գործոնները, որոնք կարող են առաջ բերել նման անսպասելի վախճան, նշել է Աննա Վիլեսովան։ Դրանք են.
- 60-ից բարձր տարիքը,
- ընդգծված ճարպակալումը, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից ավելի է,
- արտահայտված խռմփոցի առկայությունը, երբ շնչառական դադարները տեւում են 10 վայրկյանից ավելի՝ մեկ ժամում 15-30 անգամ,
- կարճ եւ հաստ պարանոցը,
· հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի վատորակ բուժումը։