Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ է տվել իսպանացի կիսապաշտպան Խուան Մատային։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին։ Կողմերը չեն շարունակի համագործակցությունը, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Խուան Մատան «Մանչեսթեր Յունայթեդում» էր հանդես գալիս 2014թ․ հունվարից։ 285 խաղում խփել է 51 գոլ, կատարել 47 գոլային փոխանցում։
Այս ընթացքում նա դարձել է Եվրոպայի լիգայի, Անգլիայի, Անգլիական լիգայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր։