Ռուսական «Առաջին ալիքը» կարող է եթեր վերադարձնել «Вечерний Ургант» հաղորդումը իր YouTube-յան «Кеосаян daily» ալիքում հայտնել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։
Նրա կարծիքով՝ Իվան Ուրգանտը դավաճան չէ, սակայն նրա վերադարձը եթեր անարգանք կլինի նրանց հանդեպ, «ովքեր հիմա խրամատներում» են։
«Ինչո՞ւ են թքում ձեր դեմքին։ Այդքան հե՞շտ է թքել ձեր դեմքին։ Կփորձեն թքել իմ դեմքին, եթե կրկին «Առաջին ալիքով» հեռարձակվի «Вечерний Ургант» հաղորդումը։ Դա փորձ կլինի։ Ինչ-որ մեկը կարող է ռիսկի դիմել ու որոշել, որ «Вечерний Ургант» հաղորդումը կրկին եթեր է դուրս գալիս։ Իսկ ես, ռիսկի դիմելով, բոլոր հարթակներում կասեմ ամենն, ինչ մտածում եմ այդ առիթով։ Եվ դա կասեմ ոչ միայն ես, այլեւ բազմաթիվ այլ մարդիկ։ Ես վստահ եմ, քանի որ դա չի նշանակի թքել մարդկանց առանձին խմբի դեմքին։ Ինձ թվում է՝ դա կնշանակի թքել բոլորի դեմքին, ովքեր հիմա խրամատներում են»,- ասել է Քեոսայանը։
Ռեժիսորն իր հաղորդման ընթացքում հիշատակել է նաեւ այլ աստղերի, որոնք լքել են Ռուսաստանը։ «Դուք հիանալի գիտեք նաեւ Մաքսիմ Գալկինի մասին եւս։ Հասկանալի է, նրանք ձեւակերպել են, գումար են վերցնում։ Բորյա Գրեբեշնիկովը լիովին խելագարվել է։ 12 միլիոն է հավաքել ուկրաինացիների համար։ Քո երկիրը պատերազմում է, իսկ դու ուկրաինացի ես։ Այդ իրավիճակում դու այլ դիրք ես բռնել։ Դավաճանությո՞ւն է։ Դավաճանություն է։ Արդյոք դա արդարացնո՞ւմ է, որ 70-ականների վերջին բոլորս երգում էինք «Сползает по крыше старик Козлодоев»?։ Ոչ, չի արդարացնում»,- հայտարարել է հեռուստահաղորդավարը։