«Վեգաս»․ Արմինկայի նոր լուսանկարը

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում ըեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը տոպ է կրում, ջինսե տաբատ, որոնք համադրել է սեւ պիջակի հետ։ Արմինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ արեւային ակնոցը։ «Վեգաս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Արմինկան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր գեղեցիկ ծաղկեփնջի կողքին։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, որը համադրել էր երկնագույն ջինսե տաբատի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված էին, նուրբ շպարով էր։ «Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է», — հրապարակմանը կից գրել էր երգչուհին։

Comments (0)
Add Comment