Նախօրեին կաթվածով հոսպիտալացվել է Սասեքսի դքսուի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը։ Daily Mail-ի հաղորմամբ՝ նա պետք է Մեծ Բրիտանիա մեկներ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պլատինե հոբելյանին մասնակցելու համար, սակայն հիմա ստիպված կլինի հետաձգել այցը։
Հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա պետք է վերականգնման ընթացք անցնի, քանի որ կորցրել է խոսելու կարողությունը։
«Հայրս ապաքիվում է։ Մենք ձեզ խնդրում ենք պահպանել գաղտնիությունն ու նրան վերականգնվելու հնարավորություն տալ։ Նա պարզապես հանգստանալու կարիք ունի։ Բոլորս աղոթում ենք։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան են նրան տանջել այս տարիների ընթացքում, սրա համար հարկավոր է շնորհակալություն հայտնել քրոջս։ Ես սա նրան չեմ ների»,- ասել է Սամանտա Մարքլը։