Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Չելսին» կձգտի ուժեղացնել պաշտպանության եւ կիսապաշտպանության գծերը, հաղորդում է Goal.com-ը։
Ամռանը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից կհեռանան պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերն ու Անդրեաս Կրիստենսենը։
«Չելսին» դիտարկում է պաշտպաններ Ժյուլ Կունդեի («Սեւիլիա»), Խոսե Խիմենեսի («Աթլետիկո»), Պրեսնել Կիմպեմբեի (ՊՍԺ), Մարկ Կուկուրելյայի («Բրայթոն») եւ Յոշկո Գվարդիոլի («ՌԲ Լայպցիգ») թեկնածությունները։
Կիսապաշտպանության համար լոնդոնյան ակումբը դիտարկում է Դեքլան Ռայսի («Վեստ Հեմ») եւ Օրելիեն Տչուամենիի («Մոնակո») տարբերակները։
«Չելսին» հետաքրքրված է նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ծառայություններով։