Ֆրանսիացի դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսը հայտարարել է Nike-ի հետ սպասվող համագործակցության մասին։ Կապսուլային հավաքածուն կներկայացվի այս տարվա հունիսի 28-ին։ Թողարկման մասին տեղեկատվությունը հրապարակվել է Jacquemus-ի սոցիալական ցանցերում։
Նոր հավաքածուում Ժակմյուսը ցանկացել է վերաիմաստավորել սպորտային հագուստի նկատմամբ ավանդական մոտեցումը եւ դրան մինիմալիզմ ավելացնել։ Համագործակցության համար հիմնական ոգեշնչում են դարձել 90-ականներին Nike-ի վինտաժային մոդելները։
Բացի կանացի սպորտային հագուստից՝ հավաքածուում ներառված կլինի Nike Air Humara սպորտային կոշիկի նոր տարբերակը։ Մոդելների մեխ մասը պատրաստված կլինի չեզոք երանգներով։
Ավելի վաղ Սիմոն Պորտ Ժակմյուսը Միլանում բացել է Jacquemus «24/24» փոփ ափը։ Այն սանգամ խանութն ամբողջությամբ սպիտակ գույնով է պատրաստված։