Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Քեւին Սփեյսին երկու նոր նախագծով վերադառնում է կինո։ Արտիստը կխաղա «Peter Five Eight» թրիլլերում եւ «1242 — Gateway to the West» պատմական դրամայում:
«Peter Five Eight» թրիլլերը գնորդներին կներկայացվի հաջորդ շաբաթ՝ Կաննի կինոշուկայի ժամանակ։
Սփեյսին կխաղա առեղծվածային անծանոթի դերը, որն այցելում է հանցավոր ռիելթոր Սեմին (Ջեթ Ժանդրիո) ու արդյունքում նրա վրա «որս» է սկսում։ Նախագիծը կղեկավարի վիզուալ էֆեկտների մասնագետ Մայքլ Զայկո Հոլը: