Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իրինան կրում է սեւ գույնի, ատլասե երկարափեշ զգեստ, ինրը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա հյուսված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Նորաձեւությունը որոշում է, որը կամ տանում է դեպի ինքնավստահություն կամ կործանում է այն։ Եկեք ճիշտ որոշում կայացնենք», — գրել է Իրինան։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան կրում էր սպորտային բաճկոն։ Նա աֆրիկյան դրեդ-հյուսքերով էր, առանց շպարի էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել, բայց հետեւորդները բազմաթից դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Բնական գեղեցկություն»։