Աննա Թովմասյանի ոճային լուքն Աբու Դաբիից

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգիչ Արամեի կինը շորտ է կրում, սպիտակ տոպ, որոնք համադրել է սպորտային կոշիկի հետ։ Երկու երեխաների երիտասրդ մայրիկը հավաքել է մազերը։ Մեկնաբանություններում Աննան շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած բարեմաղթանքների համար։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Աբու Դաբիում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան սպիտակ տոպ էր կրում եւ վագրային պրինտով շրջազգեստ։ Երգչուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։

Comments (0)
Add Comment