Ի՞նչ վտանգավոր հիվանդության մասին կարող են վկայել հաճախակի գխտոցն ու սրտխառնոցը

Գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ հնարավոր նշաններ, չնայած դրանք կարող են կապված լինել առողջական տարբեր խնդիրների հետ, գրել է Daily Express-ը։

Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը, կան կերակրափողի քաղցկեղի բազմաթիվ հնարավոր ախտանշաններ, բայց դրանք դժվար է նկատել։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ կերակրափողի քաղցկեղի դեպքերի մեծ մասը ախտորոշվում է 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։

Այդ վտանգավոր հիվանդության հնարավոր ախտանշաններից են կլլելու հետ կապված խնդիրները (դիսֆագիա), սրտխառնոցի կամ թուլության զգացողությունը, այրոցը կամ թթվային ռեֆլյուքսը, ստամոքսի փքվածության ախտանշանները, օրինակ՝ հաճախակի գխտոցը։

Comments (0)
Add Comment