Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմն Իտալիայում մասնակցում է երկու կինոփառատոնի

Ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է միանգամից երկու կինոփառատոնի, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Ֆիլմն ընդգրկվել է Միլանի 29-րդ Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին: Սա հեղինակավոր կինոփառատոն է, որը կանցկացվի 2022թ. մայիսի 10-ից-15-ը: «Ժառանգի» ցուցադրությունը կկայանա մայիսի 11-ին «Anteo Palazzo Del Cinema» կինոթատրոնի «Abanella» կինոդահլիճում:

«Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է ևս մի իտալական փառատոնի մրցութային ծրագրում: Այն մասնակցելու է Միլանում սեպտեմբերին անցկացվելիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival)»,- հայտնում է կինոկենտրոնը։

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Էվելինա Բարսեղյանն է, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, օպերատորը՝ Արտավազդ Խաչատրյանը։

Ֆիլմում նկարահանվել են Լեւոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը, Աիդա Սիմոնը։

Comments (0)
Add Comment