«Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի». Բուքմեյքերների կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մայիսի 4-ին կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ Հիմնական ժամանակում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 2․10 է։ «Ռեալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20, ոչ ոքի արդյունքինը՝ 4․10 գործակցով։

Եզրափակիչ դուրս գալու հավանականությունը «Մանչեսթեր Սիթիի» համար գնահատվում է 1․30, «Ռեալի» համար՝ 4․00 գործակցով։

«Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում 4։3 հաշվով հաղթել է անգլիական թիմը։

Comments (0)
Add Comment