Եվա Զոհրաբյանի երեւանյան «street style»-ը

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում։ Եվան գեղեցիկ զգեստ է ընտրել, որը համադրել է երկարաճիտների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ «Լիքը ես, լիքը դու ու բառեր, բառեր, բառեր»,- գրել է Եվան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Եվան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, վզնոց։

Comments (0)
Add Comment