Գյումրեցի Գառնիկ Չոլակյանը նվաճել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը։
Հունաստանում անցկացվող առաջնությունում Գառնիկ Չոլակյանը հանդես է եկել 55 կգ քաշային կարգում եւ երկամարտի 240 կգ (108+132) արդյունքով լավագույն եռյակում հետ թողել մեքսիկացի Խոսե Մանուել Պերալտային (234 կգ) եւ թուրք Մուստաֆա Էրդողանին (228 կգ)։
Հայաստանը կներկայացնեն նաեւ Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):