Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման Պորտուգալիայի հավաքականի հաղթանակն է Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ եւ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելը։
Անգլական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակիչից առաջ հայտարարել էր, որ առանց Պորտուգալիայի հնարավոր չէ պատկերացնել աշխարհի առաջնությունը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիան Հյուսիսային Մակեդոնիային հաղթել է 2։0 հաշվով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ։