Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում անցկացրեց Նորվեգիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն պարտվեց 0։9 հաշվով։
17-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Հայաստանի թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը, որը վերջին հույսի խախտում թույլ տվեց՝ հետեւից անհաջող սահանկում կատարելով Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի դեմ։ 24-րդ րոպեին Հոլանդը բացեց հաշիվը։ 29-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի խախտումից հետո նշանակված 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Ուոթֆորդի» հարձակվող Ջոշուա Քինգը։ 30-րդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց բելգիական «Գենկի» կիսապաշտպան Կրիստիան Տրոստվեդտը։ 34-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Ջոշուա Քինգը։ Ավելացված առաջին րոպեին էլ իր երկրորդ գոլը խփեց Հոլանդը։
58-րդ րոպեին հեթ-տրիկ ձեւակերպեց Քինգը։ Նորվեգացիների 7-րդ գոլը 80-րդ րոպեին խփեց գերմանական «Նյուրնբերգի» հարձակվող Մատս Դեհլին։ 86-րդ րոպեին հաշիվը 8։0 դարձրեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը, որն ավելացված ժամանակում նաեւ իր երկրորդ գոլը խփեց։
Սա Հայաստանի թիմի ամենախոշոր պարտությունն է։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2019-ին Իտալիայի հավաքականի հետ խաղում՝ 1։9։
Ընկերական հանդիպում
Նորվեգիա — Հայաստան՝ 9։0 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 24, 90+1, Ջոշուա Քինգ, 29, 11մ, 34, 58, Կրիստիան Տրոստվեդտ, 30, Մատս Դեհլի, 80, Ալեքսանդր Սյորլոտ, 86, 90+1
Հեռացում՝ Արման Հովհաննիսյան, 17