Օքսանա Սամոյլովան սոցիալական ցանցերում գանգատվել է, որ որդուն հիվանդանոց էին տեղափոխել։ Արաբական Միացյալ Էմիություններում հանգստի ընթացքում Ջիգանի միակ որդին հիվանդացել է։ Բժիշկները պնդել են, որ հարկավոր է հոսպիտալացնել երեխային, քանի որ փոքրիկը 40 աստիճան ջերմություն է ունեցել։
«Մենք առաջին անգամ ենք նման բանի հետ բախվում, եւ, իհարկե, լրջորեն վախեցել էինք նրա համար։ Փառք Աստծո, հիմա արդեն ամեն ինչ լավ է»,- գրել է Օքսանա Սամոյլովան։
Նրա խոսքով՝ Դավիդը հիվանդանոցում մի քանի օր է անցկացրել։ Հիմա արդեն նրան դուրս են գրել կլինիկայից։
Ավելի վաղ Օքսանա Սամոյլովան գանգատվել էր, թե որքան թանկարժեք է եղել բժշկի ընդունելությունը։