Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում սպասում է ծանր պայքար։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում։
Կիսաեզրափակիչում Պորտուգալիան 3։1 հաշվով հաղթել էր Թուրքիային, Հյուսիսային Մակեդոնիան պայքարից դուրս էր թողել Եվրոպայի չեմպիոն Իտալիային՝ 1։0։
«Մարդիկ մտածում են, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ դիմակայությունում Պորտուգալիայի համար ավելի հեշտ կլինի։ Սակայն ես կարծում եմ, որ մեզ սպասվում է չափազանց ծանր պայքար, քանի որ եթե Հյուսիսային Մակեդոնիան արդեն այստեղ է, ապա նրանք արժանի են դրան։
Եթե մենք ցուցադրենք մեր իրական խաղամակարդակը ստադիոնի լիակատար աջակցությամբ, կկարողանանք «Դրագաուում» հասնել դրական արդյունքի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Պորտուգալիա — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։