Վիտամին B12-ի պակասը կարող է տեսողության եւ հիշողության մասնակի կորստի հանգեցնել: Այս մասին հայտնում է The Express-ը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկներին։
Սննդաբան Ալեքս Գլովերի խոսքով՝ այս վիտամինի պակասը կարող է նաեւ գլխացավի, անեմիայի եւ դյուրագրգռության պատճառ դառնալ։
Ավելին, վիտամին B12-ի պակասը հաճախ ցան, կապտուկ, մկանային թուլություն, վերջույթների ծակոցներ է առաջացնում եւ դանդաղեցնում է վերականգնումը։
«B խմբի վիտամինների շատ տարբեր տեսակներ կան, որոնցից յուրաքանչյուրը տարբեր գործառույթներ ունի: Այդպես, վիտամին B12-ն էրիտրոցիտներ է արտադրում եւ կարգավորում նյարդային համակարգը, B6-ն օգնում է օրգանիզմին սնունդն էներգիայի վերածել, իսկ B1-ը եւ B2-ը պատասխանատու են մաշկի, մազերի եւ եղունգների առողջության համար»,- նշել է մաշկի խնամքի մասնագետ Կարլ Քրիստիանը: