«Կան օրեր՝ փոքրանում ես, դառնում մի բուռ»․ Արեւիկ Ուդումյան (ֆոտո)

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Իր միկրոլոգում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ շապիկի եւ ժիլետի հետ։ Արեւիկն արձակել է մազերը, բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Կան օրեր, փոքրանում ես` դառնում մի բուռ. չես էլ հիշում ինչից ավելի շատ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը սպիտակ տոպ էր կրում, զոլավոր վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Նա արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Այսօր կարող էր լինել այսպիսի արեւ, բայց․․․ Ջղայի՞ն եք եղանակի վրա», — գրել էր Արեւիկը, օգտագործել «այ քեզ գարուն» հեշթեգը։

Comments (0)
Add Comment