Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հույս է հայտնել, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրաժարական չի ներկայացնի Հյուսիսային Մակեդոնիային 0։1 հաշվով պարտվելուց եւ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր չնվաճելուց հետո։
«Ցավում եմ տեղի ունեցածի համար։ Անցած ամռանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու ուրախությունը չի անհետացել, բայց նաեւ հայտնվել է այս պարտության դառնությունը։ Մենք չէինք սպասում այսպիսի ձախողում։
Պետք է հասկանալ խնդրի էությունը, լուծել երիտասարդների խաղային պրակտիկայի բացակայության կամ պակասի խնդիրը։
Հույս ունեմ, որ Մանչինին կմնա։ Նա նվիրված է այս նախագծին, եւ ես բոլոր իտալացիների նման հույս ունեմ, որ նա կկարողանա հաղթահարել այս ձախողման հետեւանքները։ Հույս ունեմ, որ նա կշարունակի գլխավորել հավաքականը»,- Գրավինայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Մանչինիի պայմանագիրը Իտալիայի հավաքականի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։