«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը հաշված օրեր են մնացել. գլխավոր կինոիրադարձությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Սա 94-րդ արարողությունն է, եւ,ինչպես կանխատեսում են անվանի կինոքննադատները, այն լի կլինի ամենատարբեր ինտրիգներով. յուրաքանչյուր անվանակարգի համար լուրջ պայքար կծավալվի։
Մենք առանձնացրել ենք չորս ամենաքննարկվող մրցանակային անվանակարգերն ու դրանք ներկայացնոմ ենք առանձին՝ միաժամանակ փորձելով նաեւ կանխատեսել հաղթողի անունը։
Հիասքանչ կանանց մասին, որոնք առաջադրված են «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, արդեն պատմել ենք։ Այսօր կխոսենք սմոքինգներ կրող ջենտլմենների մասին։ «Լավագույն դերասան» անվանակարգում կմրցի հինգ դերասան։
Ուիլ Սմիթ — «Ռիչարդ արքան»
Բենեդիկտ Քեմբերբետչ — «Շան ուժը»
Դենզել Վաշինգտոնի անունը, ըստ ամենայնի, ստիպված կլինենք ջնջել ցուցակից։ Դենզելի դերասանական խաղի հետ կապված հարցեր չկան. Ջոել Քոենի ֆիլմում Վաշինգտոնը փայլուն կերպով խաղում է շոտլանդացի լորդի դերը, որը կուրացել է իշխանության հասնելու տենչից և դարձել բռնակալ։ Բայց այս անվանակարգում մրցակցությունը մեծ է, և մրցակիցները ոչ մի կերպ չեն զիջում Դենզելին։ Բացի այդ, Վաշինգտոնն ունի երկու «Օսկար», ուստի նրա հաղթանակը քիչ հավանական է թվում։
Հաճելի կլիներ, եթե Խավիեր Բարդեմը արձանիկը ստանար իր էկրանային (Քիդման) կամ էլ իսկական կնոջ (Պենելոպա Քրուզ) հետ միասին, բայց դրա վրա հույս դնել պետք չէ: «Լինել Ռիկարդո»-ում Խավիերի կերպարը մնում է Նիկոլ Քիդմանի կերպարի ստվերում։ Բարդեմն ավելի տրամաբանական կդիտվեր «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, բայց, ցավոք, նա այդ ցուցակում չկա։
Մյուզիքլ «Տիկ-տակ, բում»-ը կարծես բրիտանացի դերասան Էնդրյու Գարֆիլդի շահեկան ներկայացումը լինի: Նա երգում է, պարում, դաշնամուր նվագում և բառիս բուն իմաստով տարրալուծվում է իր հերոսի մեջ։ Գարֆիլդն արդեն ստացել է «Ոսկե գլոբուս», բայց «Ոսկե գլոբուսում» առաջադրվում են դերասանական անվանակարգեր՝ դրամատիկական ֆիլմում և կատակերգությունում կամ մյուզիքլում խաղացած դերերի համար, ուստի Գարֆիլդի հաղթանակը միանգամայն սպասելի էր։ Սակայն Էնդրյուն դժվար թե «Օսկար» ստանա։
Անվանակարգերի քանակով այս տարի առաջատար է Ջեյն Քեմփիոնի «Շան ուժը» վեսթերնը (12 հատ)։ Ֆիլ Բըրբենքի դերին՝ կոպիտ և կատաղի կովբոյին, Բենեդիկտը մոտեցավ ամենայն պատասխանատվությամբ։ Հանդիստեսը երբեք չի տեսել նման երկիմաստ հերոս, որը թաքցնում է փխրունությունն ու խոցելիությունը։ Բենեդիկտն ունի հաղթելու բոլոր հնարավորությունները:
Ուիլ Սմիթը թենիսիստուհիներ Վեներայի և Սերենայի հոր՝ Ռիչարդ Ուիլյամսի դերում, , պարզապես հիանալի է: Ֆիլմում նա սիրող, բայց պահանջկոտ հայր և մարզիչ է, ով ամեն ինչ կանի իր դուստրերի հաջողության համար:
Դենզել Վաշինգթոն — «Մակբեթ»
Սմիթն ընդհանրապես կենսագրական ֆիլմերի վարպետ է. «Ալի» և «Երջանկության հետևից» ֆիլմերի դերերը նրան արդեն անվանակարգեր են բերել, բայց նա դեռ չի հասել բաղձալի արձանիկին։ Սմիթն արդեն ստացել է «Ոսկե գլոբուս», համարվում է բուքմեյքերների ֆավորիտը, ինչպես նաև վերջին տարիներին ընկնում է մի քանի հոլիվուդյան օրակարգերի մեջ, և, վերջապես, չենք մոռանում «Դի Կապրիոյի էֆեկտի» մասին (երկար սպասված «Օսկար», որը պետք է ստանա դերասանը):