Ռուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ձեռք բերել թուրքական «Գյոզտեպե» ֆուտբոլային ակումբը։
Մեծ Բրիտանիայում տնտեսական պատժամիջոցների ենթարկված Աբրամովիչը միջնորդների օգնությամբ այժմ բանակցում է Իզմիրը ներկայացնող ակումբի նախագահ Մեհմետ Սեպիլի հետ, հաղորդում է CNN Turk-ը։
«Գյոզտեպեն» անհաջող է հանդես գալիս Թուրքիայի ընթացիկ առաջնությունում, 30 խաղում վաստակել է 27 միավոր եւ 18-րդն է։ Սեպիլն արդեն հայտարարել է, որ մտադիր է վաճառել ակումբը։
Աբրամովիչն էլ այժմ փորձում է վաճառել Լոնդոնի «Չելսին», որը նույնպես տնտեսական պատժամիջոցների տակ է եւ զրկվել է առեւտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։