«Տաք» գարուն․ Նազենի Հովհաննիսյանը՝ բիկինիով

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնոլով իր գրավիչ կերպարը։

Արխիվային լուսանկարն արվել է լողափին։ Նազենին բիկինի է կրում, լայնեզր գլխարկ։ «Ուֆֆֆ էս ինչ լավ ՏԱՔ գարուն է անում, շոգից մեռանք»,- հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ Նազենին գրառում էր արել․ «Աշխարհից նեղացած ապրում ենք՝ մեր բռաչափ Երկրում՝ տիեզերական անարդարության հետ հա կռիվ տալով ու Աստվածային ուժով հա ամուր մնալով: Ինձ ասում են՝ ինչու ես նեղվում, միևնույն է բան չես փոխի…. Ես էլ ասում եմ՝ ոնց չեք հասկանում ախր, Ե՛ս ԿՓՈԽՎԵՄ, կդառնամ անշունչ ու անհոգի, եթե չխոսեմ, չփոխեմ, չփորձեմ դարձնել ավելի լավը թե ինձ, թե միջավայրը, եթե ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԼՌԵՄ՝ կդառնամ շատերի նման՝ ոչ մի ձև, անտարբեր, կամ ստրկացած՝ հանուն կես ժամվա եթերի, եթերում՝ մի երգի կամ բեմական տռզած գովեստի»։

Comments (0)
Add Comment