Ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Գարիկ Մարտիրոսյանն «Առաջին ալիքում» կփոխարինի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին։ Հաղորդվում է, որ Մարտիրոսյանն աշխատում է մշակման եւ արտադրության փուլում գտնվող 18 հաղորդման վրա եւ իբրեւ դրանցից մեկը «Вечерний Ургант» հաղորդումն է։ Լուրերին արձագանքել է Գարիկը՝ կատակելով, որ հաղորդումը «Круглосуточный Мартиросян» կանվանեն։
իսկ կատակերգուի կինը՝ Ժաննա Լեւինոն, ավելի է շփոթեցրել լսարանին՝ հաղորդելով, որ «իրականում «Круглосуточный Мартиросян» հաղորդումը կվարի Իվան Ուրգանտը»։ Նա հավելել է, որ նորությունը լրագրողների հորինվածքն է համարում։ Նոր շոուի պաշտոնական անոնսն առայժմ չի հրապարակվել։
Իվան Ուրգանտն այժմ Ռուսաստանում չէ, ինչը բարդացնում է նրա «Вечерний Ургант» հաղորդման նկարահանումները։ Հաղորդավարը երկրից հեռացել է իշխանություններին հրապարակային քննադատելուց հետո, որը կապված էր Ուկրաինայում հատուկ օպերացիայի հետ։ Սակայն Ուրգանտը նշում է, որ հանգստի է մեկնել ու շուտով աշխատանքի կվերադառնա։