«Միլանը» պայմանագիր կառաջարկի «Լիվերպուլի» հարձակվողին

«Միլանը» հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիի ծառայություններով։

Իտալական ակումբի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կբանակցեն բելգիացի ֆուտբոլիստի գործակալի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ կավարտվի հունիսին։

«Միլանը» Դիվոկ Օրիգիին կառաջարկի չորս տարվա պայմանագիր եւ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Comments (0)
Add Comment