Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։
Ինստգարամյան էջում տեղադրված կադրում մայր ու դուստր գրկախառնված են։ Լիլիթը կրում է կանաչ երանգի զգեստ։ Նա հավաքել է մազերը, նախապատվությունը տվել է նվազագույն, բայց ընդգծված շպարին։ «Ծնող լինելն ամենաթանկ եւ ամենապատասխանատու գործն է, այո, մենք պարտավոր ենք անել իրենց համար ամեն բան, սիրել աշխարհի չափ, հոգ տանել, փայփայել, հպարտանալ ու միշտ հիշել, որ նրանք մերը չեն, երեխաները հյուր են ու երբ ժամանակը գա, պետք է կարողանանք բաց թողնել», — հրապարակումը մակագրել է Լիլիթ Մուրադյանը։
Ավելի վաղ տեղադրված կադրում մայր ու որդի կերպարանք էին ընդունել ձյան վրա։ Երիտասարդ մայրիկը կրում էր կանաչ երանգի տաբատ, նույն գույնի փքաբաճկոն։ Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւապաշտպան ակնոցը։ «Միակ շարժիչ ուժն իմ կյանքի․ Վահեն ու երեխաները», — գրել էր Լիլիթը։