Օլգա Բուզովան այս տարի պատրաստվում է ամուսնանալ

Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտարարել է, որ այս տարի կարող է ամուսնանանալ։ Հեռուստահաղորդավարուհին այս մասին հայտնել է՝ պատասխանելով «Ինստագրամ» սոցիալական ցանցում իր հետեւորդների հարցերին։

«Կարող եմ այս տարի։ Ես դադարել եմ այդ հարցում կտրական լինել։ Եթե սեր կա, ինչո՞ւ չամուսնանալ։ Թեեւ ամուսնությունը երջանիկ ու ներդաշնակ կյանքի ցուցանիշ չէ»,- նշել է Օլգա Բուզովան։

Ավելի վաղ Բուզովան նշել էր, թե քանի սիրելի է ունեցել, որոնց հետ հարաբերությունները լուրջ են եղել։ Պարզվել է՝ 36 տարեկանում Բուզովան վեց լուրջ սիրավեպ է ունեցել։ Մի անգամ նա ամուսնացել է ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ։ Նա պատմել է սիրելիներից յուրաքանչյուրի մասին՝ հիշելով, թե ով է կարողացել երջանկացնել իրեն եւ ով է նենգ ու մերկանտիլ եղել։

Comments (0)
Add Comment