Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել «Մոնակոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի հետ, հաղորդում է իսպանական Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը Թվիթերում։
«Մոնակոն» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։
Տչուամենին ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։
Transfermarkt-ը Տչուամենիի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։