Երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Հրապարակումը մեկնաբանված չէ։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր իր ու երգիչ Միհրան Ծառուկյանի որդու հետ․ զույգը նրան տվել է Ռոբերտ անունը։ Կադրում Արփին ջերմ գրկել էր փոքրիկին։ «Ամբողջ սրտով սիրում եմ քեզ, որդիս»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։