«Մեր այցը հայաստան նախապես պլանավորած էր և քանի որ դեռ չգիտենք , թե ինչ կլինի Ռուսաստան և Ուկրաինա հարաբերությունները, որոշեցինք մեր պլաններում փոփոխություն չանել և մեր հատուկ հյուրի՝ Լիզա Ռոսկինսի հետ ժամանել ենք Հայաստան։ Այցն ունի երկու նպատակ,եթե կհիշեք, մենք բազմիցս ասել ենք այդ մասին, որ ԱՄՆ-ում ցանկանում ենք ստեղծել գյուղատնտեսական և առողջապահական տեխնոլոգիաների ֆոնդ։ Երկրորդ նպատակն այն է , որ հունիսի 3-5-ը պատրաստվում ենք անցկացնել «Արարատյան ալյանս ֆորումը»։ Մենք ուզում ենք կազմակերպենք մեր ճանապարհային քարտեղը և միացնենք մեր ուժերն՝ ի շահ Հայաստանի»,- այս մասին այսօրվա հրավիրված ասոլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը։
Վերջինս նշեց, որ ԱՄՆ կատարած իր այցի շրջանակներում տարվել են մեծ գիտական աշխատանքներ, որ Հայաստանըկարողանա դառնալ գիտական կենտրոն, որ կարողանանք այստեղ հավաքել, ոչ միայն հայ գիտնականներին, այլև ամբողջ աշխարհի գիտնականներին, բարեկամ երկրներից և հավելեց․
«Մենք կարող ենք մեր երկիրը տանել առաջ, երբ սկսենք աշխատել բոլոր երկրների հետ»։