Ես չեմ կարող հայրենիքի շահը, իմ շահի հետ խառնել․ Արա Աբրամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանն այսօրվա հրավիրված ասոիլիսի ժամանակ հայտարարեց՝ ես չեմ կարող հայրենիքի շահը , իմ շահի հետ խառնել։ «Այսօր ազգային շահ հասկացողությունը հայերի մոտ վերացել է։ Մեր մեջ կան կլաններ, որոնք առանձին են գործում և հաճախ շահերը բախվում են և մեկս մյուսին սկսում ենք  վնասել, դա նրանից է, որ չկա ազգային շահ, չկա վստահություն և չկա հավատք։ Մենք ոչ մեկի թշնամի չենք, ես ոչ թշնամի եմ Փաշինյանին, ոչ էլ որևէ այլ մեկին։ Ես համաձայն չեմ նրա վարած քաղաքականությանը և իրենք էլ հասկացան, որ իրենք արդյունավետ չեն, ժամանակն էլ դա ցույց տվեց»։

ՌՀՄ նախագահի դիտարկմամբ, այսօր պետք է աշխատենք երիտասարդության հետ, բերենք նրանց այլ դաշտ և փորձել համագործակցել, քանի որ մենք միմյանց թշնամի չենք։ «Ինձ համար կարևոր է գիտությունը, ես մարդկանց ուղարկում եմ այլ երկրներ սովորելու, տալիս եմ թոշակներ և հիմա էլ եկել եմ, որ իմ հնարավորությունների մաքսիմումի չափով օգնեմ, բայց այս երկիրն ամեն ինչ անում է, որ չօգնենք, սկսած բիզնեսից»։

Comments (0)
Add Comment