Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սաղմոսավանքի մերձակայքում։ Մեկնաբանություններում Դիանան կիսվել է իր մտքերով։
«Սառը օդը սթափեցնող է, այն զգաստացնում է և արթնացնում միտքդ։ Իսկ կյանքի վայրիվերումները և անակնկալ ապտակները իմաստացնում են և բացում աչքերդ ու հենց այդ պահին ես գիտակցում, որ պահը Ապրել է պետք և ապրել է պետք առհասարակ։ Սիրել է պետք միայն արժանավորին և ժամանակդ գնահատել է պետք։
Անցորդների վրա ժամանակ վատնել պետք չէ, իսկ այդ անցորդը կարող է լինել նաև քո «հարազատը»։ Ապրե՛նք, սառը գլխով, ջերմ սրտով, հոգու բարությամբ»,- գրել է նա։