«Արարատյան ալյանս ինստիտուտ» համախմբող պլատֆորմը, համագործակցաբար «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի, Արկադի Տեր–Թադևոսյանի անվան «Քաղաքացիական խորհրդի» և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հետ համատեղ քննարկում էին կազմակերպել։ Քննարկման թեման Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների հնարավոր ազդեցությունն է ՀՀ տնտեսության վրա։ Հանդիպմանը «Արարատյան ալյանսից» ներկա էին տպագրական ոլորտի գործարար Մուշեղ Տերյանը, «Քաղաքացիական խորհուրդ»-ի ներկայացուցիչ, ֆինասիստ Մարինե Անտոնյանը, հանքարադյունաբեության ոլորտի փորձագետ Գագիկ Դորունցը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը։ «Էքսպորտ Արմենիա»-ից ներկա էին համահիմնադիրներ Արա Մարությանը, Զորակ Վարդազարյանը, Հայկազ Ֆանյանը և Կարեն Մարտիրոսյանը և ուրիշներ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Ալեկսանդր Նովիկովը։
«Այս իրավիճակում, սա «Արարատյան ալյանսի» և «Էքսպորտ Արմենիայի» առաջին հանդիպում–քննարկումն էր։ Մենք օրեր առաջ արդեն հնարավորություն էինք ունեցել հանդիպել ՌԴ դեսպանի հետ և քննարկել ՌԴ-ում ստեղծաված իրավիճակը, պատժամիջոցների աղդեցությունը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների վրա։ Այսօր էլ փորձեցինք լսել փորձագետների, գործարար շրջանակների և մեր կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին հասկանալ, թե ինչ իրական խնդիրներ են ծագում և ինչպես կարող է ՀՀ-ն Ռուսասատանի հետ համագործակցությամբ նվազեցնել ռիսկերը՝ անգամ այնպես անել, որ ՌԴ տնտեսությունը չունենա այն ծանր հետևանքներն ինչ Արևմուտքի պատժամիջոցները թիրախավորել են։ Կարծում եմ, որ շատ արդյուանվետ, առարկայանկան քննարկում տեղի ունեցավ և հստակ արձանագրումներ եղան։ Հանդիպումները շարունակական են լինելու»,- հանդիպման ավարտին Vesti.am-ի հետ զրույցում ասաց «Արարատյան ալյանսի» աշխատանքների համակարգող պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Հաջորդ շաբաթ ևս հանդիպում է նախատեսվում Հայաստանի լավագույն գործարարների և փորձագետների մասնակցությամբ։ Կազմակերպիչներն այս նախաձռնությունը շարունակելու և հասցնելու են կառուցակարգերի, սխեմաների, որպիսի այդ համագործակցությունը տեղի ունենա հստակ ոլորտներում։ Մասնավորապես՝ դա երկկողմ, բազմակողմ համատեղ ձեռնակությունների կայացումն է։ Մանասերյանի խոսքով՝ արդեն կան ռուսական ձեռնարկություններ, որոնք տեղափոխվել են Հայաստան։
«Փորձը վկայում է, որ միայն էկոնոմիկայի նախարարությունը չի կարող այս մարտահրավերներին դիմակայել, կորևոր է հանրային փորձագիտական աջակցությունը։ Պետք է կարողանանք նաև առիթն օգտագործել ՀՀ տնտեսությունը զարգացնելու և ներդրումներ բերելու համար։ Պետք է փորձենք նույնիսկ պատժամիջոցներն ավարտելուց հետո, գոնե մասամբ, այդ կապիտալը պահպանել»,- կարևորեց Մանասերյանը։
Այս ամենին զուգահեռ քննարկման մասնակիցները կարևորեցին նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը։ ՌԴ-ից ՀՀ մեծ քանակի թունաքիմիկատներ և պարարտանյութեր են ներկրվում։ Եթե այդ արտադրանքը Հայաստանում գնային առումով մատչելի լինի հայ ֆերմերների համար, ապա վերջնական գյուղատնտեսական արտադրանքը կարտահանվի հենց ռուսական շուկա։ Դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը խոստացավ քննարկել դրանք։
«Արարատյան ալյանս» ինստիտուտը հավաստիացնում է, որ հաջորդ առարկայական քննարկումները չեն ուշանա :