Պուգաչովան՝ քահանային․ «Վերդառնամ, կլուծենք հարցերը, անաստված» (վիդեո)

Նախորդ շաբաթ լուրեր տարածվեցին, որ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը լքել են Ռուսաստանն ու երեխաների հետ Իսրայել մեկնել։

Դրանից հետո ավագ քահանա Անդրեյ Տկաչեւը ծաղրանքով է խոսել պրիմադոննայի ճամփորդության վերաբերյալ։ «Նկատե՞լ եք, թե ինչպես է օդը մաքրվել։ Պուգաչովան առհավետ լքել է Ռուսաստանը։ Աստված իմ, որքան էի ես սպասում դրան»,- հայտարարել է նա։

Երգչուհին պատասխանել է հոգեւորականին․ «Վաղ եք ուրախանում։ Արձակուրդները, հանգիստն ու բուժումն արտագաղթ չեն համարվում։ Վերադառնամ, կլուծենք հարցերը։ Կգնամ քո եկեղեցի, Անդրյուշա, կաղոթեմ քեզ համար, աստվածարգող»։

Comments (0)
Add Comment