Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ՝ սառեցնելով նրա ակտիվները, հաղորդում է Reuters-ը։
«Չելսիին» հատուկ թույլտվություն է տրվել շարունակելու միայն ֆուտբոլի հետ կապված գործունեությունը։
Այս փուլում ֆուտբոլային ակումբի վաճառքը հնարավոր չէ։
Աբրամովիչը «Չելսիի» վաճառքից ակնկալում է մոտ 4 միլիարդ ֆունտ ստերլինգ։