Բրիտանացի դերասան Թերոն Էջերթոնը («Ռոքեթմեն», «Kingsman») Մայք Բարտլետի «Քոք» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման ընթացքում կորցրել է գիտակցությունը, հայտնում է The Sun-ը։
Դեպքը տեղի է ունեցել «The Ambassadors Theatre» թատրոնում առաջին հանրային փորձի ընթացքում։
32-ամյա Էջերթոնը երկրպագուներին վստահեցրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, թեեւ վնասել է իրանը եւ պատրաստ է աշխատանքի վերադառնալ։