Ճապոնական Uniqlo ռիթեյլերը չի հեռանա Ռուսաստանից, հայտնում է «Антиглянец»-ը՝ վկայակոչելով BoF-ին։
Ընկերության գլխավոր տնօրեն Թադասի Յանային աշխատակիցներին ուղղված նամակում նշել է, որ «հագուստը կենսական անհրաժեշտություն է, իսկ Ռուսաստանի բնակչությունը կյանքի նույն իրավունքն ունի, ինչ մենք»։
Նախօրեին հայտնի է դարձել, որ «Inditex» ընկերությունը, որին են պատկանում Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull&Bear եւ Stradivarius խանութները, դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում։