Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոնան բաց գույնի հուդի է կրում։ Երիտասարդ երգչուհին հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Սոնան նշել է, որ լուսանկարն արվել է «Դատարկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ընթացքում։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոնան պատկերված էր ծնողների, քույրիկի եւ եղբոր հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված էին։ Սոնան չէր մեկնաբանել հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ ընտանիք», «Շատ գեղեցիկ ու ներդաշնակ եք»։