Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը պատմել է, որ չի ափսոսում Մադրիդի «Ռեալից» հեռանալու համար։
«Սա նոր մարտահրավեր է։ Լավ է կոմֆորտի գոտում չմնալը, նոր գագաթներ նվաճելը։ Չեմ ափսոսում, որ հեռացել եմ «Ռեալից»։ Սկզբում որոշակի խնդիրներ ունեի «Մանչեսթեր Յունայթեդում», բայց հիմա ամեն ինչ գերազանց է, անկաշկանդ եմ ինձ զգում։ Հիմա նաեւ ավելի լավ եմ խոսում անգլերեն, ճանաչեցի թիմակիցներիս։
Մոտենում ենք մրցաշրջանի վճռական պահին, բոլորս պետք է պատրաստ լինենք առաջիկա փորձություններին»,- Վարանի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Անցած ամռանը «Ռեալը» Վարանի տրանսֆերը վաճառել էր 40 միլիոն եվրոյով։