Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արմինկան վարդագույն հագուստ է կրում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին արձակել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Հենց այնպես»,- հրապարակումն այսպես է մակագրել Արմինկան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Էլեգանտ»։
Օրեր առաջ տեղադրված կադրերում Արմինկան պատկերված էր մայրիկի հետ։ Մայր ու դուստր մեղմ գրկախառնված էին։ «Մամուլիկիս հետ»,- հրապարակումը մակագրել էր Արմինկան, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցիկ մայր ու դուստր»։