Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ

                     Վահագն Խաչատուրյանին

ՀՀ մեծարգո պարոն Նախագահ,

       Համաշխարհային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի հայերի Միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

       Թույլ տվեք վստահություն հայտնել, որ Ձեր լայն գիտելիքները, ինչպես նաև քաղաքական գործչի հարուստ փորձը լիովին և առավելագույնս ի նպաստ կծառայեն Հայասստանի Հարապետության շահերին:

       Կուզեի նաև հույս հայտնել, որ Ձեր պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի զարգացման հիմնախնդիրների լուծմանն ուղղված՝ երկրի իշխանությունների ճշմարիտ քայլերով, որոնք հիմնված կլինեն նաև Սփյուռքի հավաքական ներուժի արդյունավետ օգտագործման ու կամահայտության հաշվառման վրա՝ ի շահ Հայաստանի ու Արցախի և համայն հայ ժողովրդի:

       Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարին:  

Արա Աբրահամյան

   ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան

       3 մարտի 2022 թ.

Comments (0)
Add Comment