«Այն, ինչ անում են ռուսական մշակույթի ու սպորտի դեմ, նացիզմի դրսեւորում չէ՞»․ Միքայել Ոսկանյան

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է արել, որով անդրադարձել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ֆոնին զարգացող իրադարձություններին։ Երաժիշտին, մասնավորապես, անհանգստացրել են ռուսական մշակույթի ու սպորտի դեմ արվող քայլերը։

«Իսկ այն, ինչ անում են ռուսական մշակույթի ու սպորտի դեմ, նացիզմի դրսևորում չի՞»,- ֆեյսբուքյան էջում հռետորական հարց է հնչեցրել Ոսկանյանը։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել է, որ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից հեռացրել են ռուս դիրիժոր Վալերի Գերգիեւին։ Ռուս երաժիշտը Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2015թ․-ից։ Նրա հետ պայմանագիրը կնքված էր մինչեւ 2025թ․-ը։

Comments (0)
Add Comment