Գյումրիի «Շիրակն» ունի երկու նորեկ։ Թիմը համալրել են նիգերիացի ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Սալիսու Աբդուլահին և ձախ պաշտպան Օբիննա Ավարային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Առաջին լիգայի 15 խաղից հետո «Շիրակը» 35 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Լեռնային Արցախն» է՝ 39 միավոր։