Հայ արտիստներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլում». NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման արդյունքը

Ո՞վ է լինելու այն արտիստը, որը ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին. այս հարցի պատասխանը դեռեւս անորոշ է մրցույթի հայ երկրպագուների համար: Չնայած օրեր առաջ համացանցում շշուկներ տարածվեցին, որ մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է նոր արտիստի՝ ի դեմս երիտասարդ երգչուհի Rosa Linn-ի, NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը չի հաստատել այդ տեղեկությունը՝ հավելելով, որ «Եվրատեսիլ 2022»-ում հայ դեսպանի անունը կբացահայտվի առաջիկայում:

Մինչ մրցույթի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են այդ իրողությանը՝ NEWS.am STYLE-ն իր ինստագրամյան էջում հարցում է իրականացրել՝ թույլ տալով մեր հետեւողներին 24 ժամվա ընթացքում պատասխանել, թե, առհասարակ, որ հայ արտիստին կցանկանային տեսնել եվրոպական այդ մեծամասշտաբ մրցույթում:

Հարցման մասնաիցները բավական ակտիվ էին. նրանք նշել են 21 արտիստի անուն, որոնցից մի քանիսը հավաքել են առավելագույն ձայներ:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել է հունահայ երգչուհի ԱթենաՄանուկյանի անունը, որը ընտրվել էր, որպես «Եվրատեսիլ 2020»-ի հայ դեսպան, բայց կորոնավիրուսով պայմանավորված՝ մրցույթի ձեւաչափն այդ տարի փոխվել էր, եւ երկրպագուները Աթենային այդպես էլ չէին կարողացել տեսնել հեղինակավոր մրցույթի բեմին:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է այն երգչուհին, որի թեկնածությունն այս տարի ամենից շատն է քննարկվում՝ որպես Հայաստանի պատվիրակ: Խոսքը RosaLinn-ի մասին է, որը ծնունդով Վանաձորից է: Ռոզա Կոստանյանը 21 տարեկան է, նա «Նվակ» երաժշտական նախագծի անդամներից է. խմբի համահիմնադիրն, ի դեպ, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, որը Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2015»-ում՝ Geneolagy խմբի կազմում:

Երիտասարդ երգիչ Սարո Գեւորգյանը հարցման մասնակիցների կողմից արժանացել է երրորդ հորիզոնականին: Սարոյի հանդեպ հանրության հետաքրքրությունն ավելացավ, հատկապես, 2021 թ-ին, երբ երգիչը դարձավ «Նոր Ալիք» մրցույթի առաջատարը՝ հաղթանակ բերելով Հայաստանին:

Հաջորդիվ առավելագույն ձայները հավաքել է ամենաէպոտաժային Կամիլը, որը մրցույթի երկրպագուների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռեւս 2018 թ-ին՝ մասնակցելով «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին:

Հինգերորդ հորիզոնականը հավասարապես կիսում են կանադահայ երգչուհի ՄիրիամԲաղդասարյանը, որը մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ 2020» մրցույթին, եւ Սիրուշոն, որը չնայած հասցրել է ներկայացնել Հայաստանը 2008 թ-ի մրցույթում, շարունակում է մնալ ամենաքննարկվող թեկնածուների շարքում:

Ցուցակում տեղ են գտել նաեւ «Եվրատեսիլին» մասնակցած այլ արտիստներ՝

Սրբուկը

Արամmp3-ն

Իվետա Մուկուչյանը, ինչպես նաեւ՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, որի տարիքը, սակայն, դեռեւս չի բավարարում մեծերի «Եվրատեսիլին» մասնակցելու համար: Պատանի արտիստներից նշվել է նաեւ Նանուլի անունը:

Հարցման մասնակիցների ֆավորիտների շարքում են նաեւ`

Էրիկը

Սոնա Շահգելդյանը


Comments (0)
Add Comment