Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մարտի 7-13-ը կանցկացվի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կուղեկցեն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը, Գևորգ Ալեքսանյանը և մարզիչ Մովսես Կարապետյանը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով.
55 կգ` Ազատ Սեդրակյան
60 կգ` Տիգրան Մինասյան
63 կգ` Վլադիմիր Հարոյան
67 կգ` Սահակ Հովհաննիսյան
72 կգ` Շանթ Խաչատրյան
77 կգ` Աշոտ Կիրակոսյան
82 կգ` Գագիկ Հակոբյան
87 կգ` Գևորգ Թադևոսյան
97 կգ` Հայկ Խլոյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով.
57 կգ՝ Էդիկ Հարությունյան
61 կգ՝ Նորիկ Հարությունյան
65 կգ՝ Հրաչյա Մարգարյան
70 կգ՝ Նարեկ Հարությունյան
74 կգ՝ Մենուա Յարիբեկյան
79 կգ Մուշեղ Մկրտչյան
86 կգ՝ Մհեր Մարկոսյան
125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան
Թիմին մրցավայր կուղեկցեն հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչներ՝ Ժիրայր Հովհաննիսյանն ու Կարապետ Յենգոյանը: