«Ուկրաինացիների կյանքն ավելի կարեւո՞ր է, քան հայերինը»․ Սարիկ Անդրեասյանը քննադատել է ռուսական էլիտային

Ռուսաստանում բնակվող ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է իրադարձություններն Ուկրաինայում։ Կինեմատոգրաֆիստին զայրացրել է ռուս եւ ուկրաինացի արտիստների վարքագիծը, որոնք Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում «լռել» են, սակայն ակտիվորեն քննադատում են Ռուսաստանի գործողությունները։

«Ասացեք՝ իսկ ձեզանից ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ուկրաինական կամ ռուսական աստղերից ինչ-որ մեկը տեսագրություն ձայնագրի կամ գրի․ «Զելենսկի, կանգ առ։ Ինքնաթիռներով զենք մի ուղարկիր։ Մի սպանիր հայերին»։ Չեմ հիշում, որ ուկրաինացիները զայրանան, երբ Զելենսկին Էրդողոնին շքանշան էր շնորհում այն բանից երբ, նա ոչնչացրել է հայկական հազարավոր կյանքեր։

Չեմ հիշում, որ ուկրաինացիների զգացմունքները վիրավորված լինեն, երբ Ուկրաինայում Ադրբեջանին հաղթանակի առիթով շնորհավորող պաստառներ էին կախված։ Փորձում եմ հիշել, բայց ոչինչ մտքիս չի գալիս։ Չեմ հիշում Մելաձեի, Դոլինի դիմումները, չեմ հիշում Կոզլովսկու եւ Խամատովայի նամակները։ Միայն ռուս ռազմական լրագրողներին էին լիովին արտահայտվում եւ պաշտպանում արդարությունը։

Ես հիշում եմ, թե ինչպես էին հազարավոր հայեր մեկնաբանություններում գրում Դուդի էջում, որ նա արձագանքեր, հիշում եմ, որ հայկական սփյուռքի բարձրաստիճան ներկայացուցիչներ խնդրում էին իրադարձությունները լուսաբանել, սակայն ի պատասխան լսում էին «մեզ հետաքրքիր չէ»։ Ստացվում է՝ ուկրաինացիների կյանքն առավել կարեւո՞ր է, քան հայերի կյանքը։ Թե ամեն դեպքում ռուսական «էլիտան» կարծում է, որ դա այնքան էլ հայփ առաջացնող պատերազմ չէր, որ իրենք խառնվեին դրան։ Կամ գուցե խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես վաստակելու հարթակ, այնքան է կարեւոր չէ նրանց համար, ովքեր հիմա զայրանում են։ Ամենայն հավանականությամբ, խնդիրն այն է, որ Ռուսաստանն այն պատերազմում խաղարար գործառույթ էր կատարում, եւ Դուդի նմաններն այն լուսաբանելու եւ իրենց կարծիքը հայտնելու մոտիվացիա չունեին, քանի որ երկիրը կեղտոտելու խնդիրը նա լուծել չէր կարողանա։

Իսկ երբ ռուս զինվորը հազարավոր կյանքեր էր փրկում Սիրիայում, ինչո՞ւ էլիտայի ներկայացուցիչներից ոչ ոք շնորհակալության խոսք չասաց, թե՞ դուք ստեղծված եք բացառապես մակաբույծ լինելու համար։

Չոր հաշվով, մենք կրկին վերադառնում ենք երկակի ստանդարտներին, եւ ես մեծ հույս ունեմ, որ Դուդն ու «էլիտար» մյուս արտիստների խումբը պատասխան կտան նրա համար, թե ինչպես է իրեն դրսեւորել այս օրերի ընթացքում։  

Օրերս զարմիկներս Մերձմոսկվայում փախստականներին խաղալիքներ եւ պարեն են տարել։ Ես ու եղբայրս ապահովում ենք մի քանի ընտանիքի։ Այո՛, մենք չենք կարծում, որ մի կյանքն ավելի արժեքավոր է, քան մյուսը։ Բումերանգի օրենքը ոչ ոք չի չեղարկել, եւ դուք կստանաք այն, ինչ հնձում եք, բայց երբ զենքով լի օդանավերը թռչում էին Ուկրաինայից, Զելենսկին այդ մասին չէր մտածում»,- գրել է Սարիկը։

Comments (0)
Add Comment