ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Snootie Wild-ին

ԱՄՆ-ում սպանել են 37-ամյա ռեփեր Snootie Wild-ին, հայտնում է TMZ-ն։

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ քաղաքում երաժիշտի մեքենային մեկ այլ մեքենա է մոտեցել, որից մի քանի մարդ է դուրս եկել։ Նրանք նախ խոսել են ռեփերի հետ, ապա կրակ են բացել։

Snootie Wild-ը հայտնի է «Yayo» երգով, որը ձայնագրել է ռեփեր Yo Gotti-ի հետ։ 2014թ․-ին հիթի հրապարակումից հետո այն YouTube-ում ավելի քան 43 միլիոն դիտում ունի։

Comments (0)
Add Comment