Արման Ծառուկյան. Գերիշխելու եմ Խոել Ալվարեսի նկատմամբ

Ռուսաստանցի Արման Ծառուկյանը խառը մենամարտերի UFC Fight Night 202 մրցաշարի առաջիկա մենամարտում իսպանացի Խոել Ալվարեսին հաղթելու դեպքում, մտադիր է այս տարի եւս 2-3 մենամարտ անցկացնել եւ արդեն հաջորդ տարի մենամարտել տիտղոսի համար։

UFC թեթեւ քաշային կարգում 13-րդ համարը կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ։

«Ցանկանում եմ հաղթել առաջիկա մենամարտում։ Կարծում էի, որ UFC-ն ինձ կառաջարկի առաջատար տասնյակից մարտիկի, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Իմ մրցակիցը թոփ-15-ից է։ Եթե հաղթեմ նրան, վստահ եմ՝ արդեն պետք է մենամարտեմ առաջատարներից մեկի հետ։

Ես կգերիշխեմ Ալվարեսի նկատմամբ եւ խեղդող հնարքով կհաղթեմ երկրորդ ռաունդում»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է fighttime.ru-ն։

Ծառուկյանի եւ Ալվարեսի մենամարտը տեղի կունենա փետրվարի 26-ին Լաս Վեգասում։

Comments (0)
Add Comment